Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիներում հրթիռային համալիների տեղակայումը չպետք է ազդի Ճապոնիայի հետ մեր երկկողմանի հարաբերությունների զարգացման վրա: Life-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհուրդ եմ տալիս հարցը (հրթիռների տեղակայման մասին) ուղղել Պաշտպանության նախարարության մեր գործընկերներին, անկասկած այն իր հիմնավորումն ունի: Դրա հետ մեկտեղ, մեր տեսանկյունից դա ոչ մի կերպ չպետք է ազդի այն միտումների վրա, որոնք առկա են Տոկիոյի հետ մեր երկկողմանի հարաբերություններում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:




























