Երոպայում շարունակում է կրճատվել միջին խավը։ Այսօր այդ կատեգորիային են պատկանում ԵՄ երկրների ընտանիքների 23-ից 40 տոկոսը։ Այս մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր հետազոտության մեջ։

Հեղինակները նշում են, որ 2004-2011 թթ․ Եվրոպայում միջին խավի ներկայացուցիչների թվաքանակը կրճատվել է 2․3 տոկոսով։ ԵՄ-ում ամենաուժեղ միջին խավը  Դանիայում ու Շվեդիայում է՝ 40 եւ 39 տոկոս, իսկ Լատվիայում ու Լիտվայում միջին դասին են պատկանում ընտանիքների 23 ու 24 տոկոսը։

Այսօր ԵՄ-ի այն ընտանիքները, որի մեծահասակ անդամներից միայն մեկն է աշխատում՝ օրինակ ուսուցիչ է կամ բժիշկ, արդեն չեն տեղավորվում միջին խավի շրջանակում։