Lufthansa  Ավիաընկերության օդաչուները շարունակելու են իրենց գործադուլը նաեւ ուրբաթ, նոյեմբերի 25-ին։ «Այն բանից հետո, երբ ներկա գործադուլը գրեթե ամբողջովին կաթվածահար արեց ավիահաղորդակցությունը Lufthansa –ի օդանավերով, ուրբաթ կդադարի նաև Գերմանիայի տարածքում կարճ հեռավորություններով չվերթների սպասարկումը»,- հայտնել է օդաչուների  Cockpit արհմիությունը, փոխանցում է DW-ը։

Lufthansa -ի օդաչուները գործադուլ են սկսել նոյեմբերի 23-ի  առավոտից։ Նրանք մտադիր չեն աշխատել նաեւ հինգշաբթի։ Նոյեմբերի 24-ին Lufthansa –ն չեղարկել է 912 չվերթ, այդ թվում 82 միջմայրցամաքային։ Չորեքշաբթի չեղարկվել էր 876 չվերթ։ Ավիաընկերության տնօրինության գնահատականով, այս երկու օրվա գործադուլներից կտուժիմոտ 215 հազար ուղեւոր։

Օդաչուների արհմիությունը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում ավիաընկերության տնօրինությանը, որը «փոխզիջման ոչ մի պատրասակամություն չի դրսեւորում ու դիտարկման արժանի որեւէ առաջարկ չի արել»։

 Արհմիությունը պահանջում է ավելի քան 20 տոկոսով բարձրացնել օդաչուների աշխատավարձը ։