Ճապոնական գիտնականները հայտնաբերել են, որ նախաճաշին պաղպաղակ ուտելը զգալիորեն բարձրացնում է մարդու մտավոր ունակությունները ու աշխատունակությունը, հայտնում է Daily Mail-ը։
Գիտնականները առաջարկել են փորձի մասնակիցներին իրենց օրը սկսել պաղպաղակից, որից հետո համակարգչի օգնությամբ նրանց մի քանի թեստ են առաջարկել՝ ստուգելու համար նրանց արձագանքման արագությունն ու վերլուծական ունակությունները։ Պարզվել է, որ պաղպաղակով նախաճաշը կտրուկ խթանել է մասնակիցների մտավոր ունակությունները։ Գիտնականների կարծիքով պաղպաղակը քնից արագ արթնացում է մարդու ուղեղը, չնայած որեւէ այլ սառը ուտեստի դեպքում նույն արդյունքը չի գրանցվել։




























