Բացահայտվել է սեպտեմբերի 21-ին կատարված հանցագործությունը, երբ հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի մասում կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության էր դիմել 21-ամյա Ալիկ Ս.-ն:
Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել էր իր հողամասում շինարարական աշխատանքներ կատարելիս` վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կուլտուրայի տան հարակից տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դեռեւս չպարզված առարկայով Ալիկ Ս.-ին հարվածել է 19-ամյա Սուրեն Ս.-ն: Նա այժմ ձերբակալված է:





























