Անօդաչու սարքը նկարահանել է հսկայական խցանումը, որը գոյացել էր Լոս Անջելեսում՝ 405–րդ մայրուղու վրա։ Տեսանյութը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին ABC7 հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում, հայտնում է Lenta–ն։
405–րդ մայրուղին համարվում է Լոս Անջելեսի ագլոմերացիան հյուսիսից Սան Ֆերնանդոյի հովտի հարավին կապող գլխավոր ճանապարհը, այդ պատճառով այն մշտապես գերծանրաբեռնված է։ Իրավիճակը վատթարացել է Երախտագիտության օրվա կապակցությամբ։
Երախտագիտության օրը նվիրված է 1620 թվականին Ամերիկայում Անգլիայի առաջին բնակիչների հաստատմանը։ Լեգենդի համաձայն՝ առաջին ձմեռը դժվարությամբ տարած վերաբնակները 1621 թվականի աշնանը խնջույք էին կազմակերպել, որի ժամանակ Աստծուն շնորհակալություն էին հայտնում առատ բերքի համար։ Սեղանին մատուցվող ուտեստների թվում եղել էր հնդկահավ։




























