Ճապոնիայի Այտի պրեֆեկտուրայի ոստիկանությունը տարեց ավտոսիրողներին կոչ է արել իրենց վարորդական վկայականները փոխանակել ռեստորանում զեղչի հետ, հայտնում է BBC News–ը։

Իրավապահ մարմինները պայմանավորվել են «Սուգակիա» ռեստորանների ցանցի հետ վարորդական վկայականը հանձնած այցելուներին 15 տոկոս զեղչ տրամադրելու շուրջ։ Ճաշացանկում  ներառված են ռամեն, բրինձ, աղցան եւ այլ ուտելիքներ։ Ակցիան գործում է 176 հաստատություններում։

Զեղչ ստանալու համար տարեց վարորդները պետք է դիմեն ոստիկանությունմ հանձնեն իրավունքը եւ վկայական ստանան։ Իշխանությունները հույս ունեն, որ նման միջոցներով կարող են պակասեցնել ավտովթարների թիվը։