Հայաստանն Ասիական զարգացման բանկից եւս 30 մլն դոլար կստանա՝ ենթակառուցվածքներն ամրապնդելու համար: Այս մասին նոյեմբերի 24-ի կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ենթակառուցվածքների կայունության ապահովման ծրագրի 2-րդ փուլի ծավալը նախապես ենթադրվում էր 90 մլն դոլարի չափով: Ծրագիրը դեռեւս հաստատված չէ: Դրա ենթադրվող ուղղություններն են էներգետիկ հատվածի եւ քաղաքային ճանապարհների ցանցի զարգացումը:




























