Իսլանդիայում Borg Brugghus գարեջրի գործարանի սեփականատերը սկսել է ոչխարի աթարով պատրաստվող գարեջուր արտադրել: Այս մասին հայտնում է FlashNord-ը:
Surtr №30 կոչվող արտադրանքը ոչ միայն ներմուծողների ճաշակն է բավարարել, այլեւ European Beer Star միջազգային մրցանակաբաշխության «Թունդ ծխահարված գարեջուր» անվանակարգում ոսկե մեդալի է արժանացել:
Գարեջրի գործարանի սեփականատեր Ստուրլեյգուր Բյորնսոնը պարզաբանել է, որ աթարը ըմպելիքը մեջ չի խառնվում, այն օգտագործում են խարույկի համար, որի վրա ծխահարում են ածիկը:
Բյորնսոնն ասել է, որ բաղադրատոմսը մի քանի տարի կատարելագործել է: Սակայն լիամասշտաբ արտադրություն են սկսել միայն այն բանից հետո, երբ գարեջուրը հավանել է ամերիկյան ներմուծող ընկերության ներկայացուցիչը:
Surtr №30 գարեջուրը անվանակոչվել է սկանդինավյան առասպելաբանության հերոս՝ հրե հսկաների թագավորության տիրակալ Սուրտայի անունով:


























