Նավթի ցածր գները, ԵՄ երկրներում ներդրումների դանդաղումը ու չլուծված կառուցվածքային խնդիրներն այն գործոններ են, որոնք արգելակում են երկրների տնտեսական աճը Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում։ Իսկ դա էլ իր հերթին նպաստում է պոպուլիզմի ու բեւեռացման աճին։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում։

Դրա հեղինակները աննշան տնտեսական աճ են կանխատեսում տարածաշրջանում։ Բայցեւայնպես շեշտում են, որ եկամուտների ու սպառման կրճատումն, ըստ երեւույթին, կնվազեցնեն այդ առանց այդ էլ համեստ աճի դրական արդյունքը։ Նման սցենարը կրկնվի 2017-ին ու 2018-ին, կարծում են ՀԲ-ի վերլուծաբանները։

Արեւելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ակնկալվում է տնտեսության դրական աճ՝ 0․7 տոկոսով 2016-ին, 2․3 տոկոսով՝ 2017-ին ու 2․6 տոկոսով՝ 2018-ին։ Ընդ որում ԵՄ երկրներում, ամենայն հավանականությամբ, կդիտարկվի աճի տեմպերի որոշ նվազում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ու միգրացիոն ճգնաժամը փորձություններ են եվրոպական համագործակցության ամրության համար։ Ընդ որում տարածաշրջանի արեւելյան մասում տնտեսությունը դեռ մինչեւ վերջ չի ադապտացվել նավթի գների նվազմանը։ Աճի նոր աղբյուրների բացակայության ու առկա ինստիտուտների հանդեպ անվստահության պայմաններում ամբողջ տարածաշրջանում աճում են պոպուլիզմն ու քաղաքական բեւեռականացումը, շեշտում են վերլուծաբանները, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

ՀԲ փորձագետների կարծիքով, այդ խնդիրները հաղթահարելու համար այդ պետությունները ու հասարակությունները պետք է մշակեն նոր հայեցակարգային մոտցումներ, որոնք կհամապասխանեն նոր տնտեսական դարաշրջանին։ Չի կարելի նորից դիմել հին գործիքների ու որոշումների, որոնք գուցեեւ արդյունավետ են եղել անցյալում, բայց բոլորովին այլ պայմաններում։