Լուիսվելի պուրակում հրաձգության հետեւանքով 2 մարդ է զոհվել, եւս 4-ը վիրավորվել, հայտնում է CNN–ն։

Այգում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, Երախտագիտության օրվա առթիվ ֆուտբոլի ամենամյա խաղն էր անցնում։ Թե ով ու ինչու էր հրաձգություն սկսել՝ հայտնի չէ։ Կալանավորվածներ չկան։ Ըստ ոստիկանության ներկայացուցչի տվյալների՝ 4 մարդու հիվանդանոց են տեղափոխել կյանքի համար վտանգավոր վիրավորումներով։