Եգիպտոսի Սինայի թերակղզում՝ հսկիչ անցակետի մոտ, ականապատ մեքենայի պայթյունից զոհվել է 8 զինծառայող, եւս 12-ը վիրավորվել եմ, հայտնում է BBC–ն։
Երկրի ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ երեք հարձակվողները նույնպես սպանվել են, եւս մի քանիսը կարողացել են փախուստի դիմել։ Դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։




























