Բրազիլիայի նախագահ Միշել Տեմենին մեղադրել են նախարարների կաբինետի վրա ճնշում գործադրելու եւ կոռուպցիային մասնակցության մեջ:
Մշակույթի նախկին նախարար Մարսելո Կալերոն պնդում է, որ Տեմերն իրեն խնդրել մեկ այլ նախարարի օգնել բիզնես-գործարքի հարցում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կալերոյի խոսքով՝ իրենից պահանջվում էր թույլատրել Սալվադորի պատմական շրջանում էլիտար բնակելի շենք կառուցել, որը պատկանել է նախագահի աշխատակազմի՝ կառավարության գործերի քարտուղար Ժեդել Վիեյրե Լիմային:
Նախագահ Տեմերը հերքել է բոլոր մեղադրանքները, չնայած խոստովանել է, որ Կալերոյի հետ խոսել է շինարարության մասին:




























