Հայկական «Դավթյան» ոսկերչական ընկերությունը ամիսներ առաջ փորձել է Բելառուսում մասնակցել ոսկերչական ցուցահանդեսի, սակայն դա նրան թույլ չեն տվել: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Տնտեսական եւ ներդրումների նախարարությունում ակնագործության և ոսկեգործության ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված հանդիպում-քննարկման ժամանակ նշել է «Դավթյան» ընկերության ղեկավար Արմեն Դավթյանը:

«Կապվեցինք իրենց կազմակերպիչների, էկոնոմիկայի նախարարության, ԲԵԼԷՔՍՊՈ-ի հետ, բայց պատասխանն եղավ այն, որ դուք չեք կարող մասնակցել մեր ցուցահանդեսներին ու տոնավաճառներին: Այնտեղ 10-ից ավելի տոնավաճառներ են կազմակերպվում ինչը մեզ համար լավ շուկա է: Բայց ինչքան էլ փորձեցինք, չստացվեց, իրենց մոտ արգելված է, որ հայկական ոսկերչական ընկերությունները մասնակցեն ցուցահանդեսին: Բացատրեցինք, որ նույն տնտեսական գոտում ենք գտնվում, ավելի պետք է հեշտացվի, ոչ թե բարդացվի, օգուտ չտվեց»,- ասաց Արմեն Դավթյանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նա նշեց, որ Իրանում եւս ցանկացել են ցուցահանդեսի մասնակցել, սակայն երբ իմացել են, որ վաճառքի հնարավորություն չի տրվելու, հրաժարվել են մասնակցելու մտքից:

Քննարկման մյուս մասնակիցներն էլ բարձրաձայնեցին բանկերի կողմից անհամեմատ բարձր տոկոսադրույքով տրվող վարկերի խնդիրը՝ նշելով, որ որոշ երկրներում ոսկերչության ոլորտի վարկավորումը ընդամենը 1-2 տոկոսի է հասնում:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը լսեց բոլոր կողմերին, եւ առաջարկեց խնդիրներ լինելու դեպքում դիմել նախարարություն: