«Ամերիաբանկը» արտոնյալ ու պարզ պայմաններով վարկեր կառաջարկի տնտեսության մի շարք ճյուղերի աշխատակիցներին: Այդ մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բանկի` մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Սրանց թվում կլինեն ՏՏ եւ հեռահաղորդակցության, աուդիտի ու հաշվապահական հաշվառման, հանքագործության, էներգետիկայի ու առողջապահության ոլորտների աշխատակիցները:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Նրանց կառաջարկվեն վարկերի արտոնյալ սակագներ, իսկ նրանց վարկունակությունը կգնահատվի պարզեցված կերպով:
Այս ոլորտների աշխատակիցները համարվում են ցածր ռիսկային, քանի որ այնտեղ հիմնականում գործում են աշխատանքային պայմանագրեր, այսնինքն՝ բանկին հասանելի են աշխատողի եկամուտների մասին տվյալները:
«Սա չի նշանակում, որ այլ ոլորտների համար մենք արտոնյալ պայմաններ չունենք: Այնտեղ էլ ունենք բավականին հետաքրքիր առաջարկներ», - նշեց Բարսեղյանը:





























