Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարդիկ իրենց համար ընտրում են նույնատեսակ IQ –ով զուգընկերների, հայտնում է Informing–ը։

Արեւելյան Անգլիայի ու Նիդեռլանդների համալսարանների մասնագետները վերլուծել են սիրահարների նախապատվությունները։

Դիտարկումները ցույց են տվել, որ մարդիկ երբեք պատահաբար չեն ընտրում իրենց զուգընկերներին։ Որպես կանոն, մարդիկ ձգտում են գտնել մի զուգընկերոջ, որի հետ մտավոր զարգացման հավասար մակարդակի վրա է։

Նույնիսկ համադասարանցիների դեպքում, զույգ կարող են դառնալ միայն այն պատանիները, որոնք նույն առաջադիմությամբ են սովորել։

Այդուհանդերձ գիտնականները նախազգուշացնում են, որ ամուսինների նույնատեսակ մտավոր զարգացումը հետագայում կարող է գենետիկ ու սոցիալական անհավասարության էսկալացիայի պատճառ դառնալ։

Նույնատեսակ ինտելեկտով մարդկանց ԴՆԹ-ն իրար նման է, ինչը նաեւ 14 տոկոսով բարձրացնում է նրանց ժառանգների մոտ գենետիկ հիվանդությունների զարգացման վտանգը։