Մեծ Բրիտանիայի Ստորփորթ- օն -Սեւերն քաղաքում բնակվող երկվորյակ քույրերը տոնել են իրենց հարյուրամյակը ու իրենց երկարակեցության գաղտնիքն են անվանել աշխատասիրությունն ու լավ սնունդը, հայտնում է Metro–ն։
Իրեն Քրամփը ու Ֆիլիս Ջոնսը ծնվել են 25 րոպե տարբերությամբ։ Կանայք տոնել են իրենց հոբելյանը նոյեմբերի 20-ին ու պարբերականին պատմել, որ ամբողջ կյանքը միասին են անցկացրել։ Բրիտանուհիները նույն դպրոցն են հաճախել, միասին են ապրել ու մտերիմ են եղել ամբողջ կյանքում։ Հիմա կանանց խնամում է Կառլը՝ Ջոնսի 58-ամյա որդին։
Նշում են, որ Իրենն ու Ֆիլիսը դարձել են Մեծ Բրիտանիայում երկվորյակների վեց զույգերից մեկը, որոնք տոնել են իրենց հարյուրամյակը։ Կանայք ունեին նաեւ ավագ քույր՝ Դորոթին, որը մահացել է 2006-ին՝ 92 տարեկանում։




























