Գիտնականները կարծես թե բացահայտել են կենսաբանական գաղտիքներից մեկը, որը կետերի վարքագծի որոշ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում: Այս ծովային կաթնասունները պարզվում է ջրի մակերեւույթ են դուրս գալիս նաեւ միմյանց հետ շփվելու համար, հայտնում է Planet-today-ը: Սապատավոր կետերը շփվում են ոչ միան ակուստիկ ազդանշաններով, այլ նաեւ ջրի մակերեւույթին իրենց լողաթեւերի ու պոչի հարվածների միջոցով:
«Մենք երկար ժամանակ ուսումնասիրել ենք մոտ 100 կետերի վարքը եւ նկատել ենք, որ կետերը ջրի մակերեւույթ են բարձրանում եւ պոչով ու լողաթեւերով հարվածում են ջրին ոչ միայն խաղալու համար, այլ միմյանց հետ շփվելու,- ասում են հետազոտության ավստրալացի հեղինակները:
Նման վարքը սապատավոր կետերին օգնում է նաեւ միգրացիայի ժամանակ, պնդում են մասնագետները:




























