Վիրտուալ իրականության ակնոցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք այնքան էլ անվտանգ չեն եւ կարող են բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Այդ սարքը կարող է դանդաղեցնել ռեակցիան, ինչպես նաեւ շեղել ուշադրությունը:

Ըստ Informing-ի՝ հետազոտությանը մասնակցած 360 կամավորներին առաջարկել են համացանցում տեղեկություն գտնել եւ հիշել: Ոմանք օգտվել են մոնիթորներից, մյուսները՝ վիրտուալ իրականության ակնոցներից:

Պարզվել է, որ VR-սարքերը զգալիորեն նվազեցնում են կենտրոնացումը: Գիտնականները կարծում են, որ պատճառն աչքերի առջեւ մշտապես լողացող տեղեկությունն է, որն ուղեղին թույլ չի տալիս լիարժեք աշխատել, շեղում է եւ թույլ չի տալիս կենտրոնանալ: