Մոսկվայում ոստիկանությունը բլոգերներ Սերգեյ եւ Տատյանա Բեզգոդովոյներին թույլ չի տվել լուսանկարվել Կարմիր հրապարակում, քանի որ Տատյանան զարդագլխարկով է եղել: Այս մասին ամուսինները տեղեկացրել են Instagram-ում, որտեղ լուսանկարների մեծ մասում ռուսական ոճով տներ են եւ Տատյանան՝ ազգային տարազների ոգով հագուստով:
Ըստ Meduza-ի՝ ոստիկանն ամուսիններին պարզաբանել է, որ զարդագլխարկը «հավասարեցված է դիմակահանդեսային կոստյումի, իսկ դրանով Կարմիր հրապարակում կարելի է գտնվել միայն հատուկ թույլտվությամբ»: Ի պատասխան՝ կինը հայտարարել է, որ դա «իր պարզ հագուստն է», եւ այլ լուսանկարներ ցուցադրել:
Գլխարկը հանելու պահանջը մերժելուց հետո ոստիկանը պարեկային մեքենա է հրավիրել:




























