Շվեդիայում ամենահայտնի Սուրբծննդյան այծը իր 50-ամյակն է նշում, փոխանցում է BBC-ն:

1966 թվականից ի վեր, Ծննդյան տոներից առաջ Շվեդիայի Եվլե քաղաքի բնակիչները քաղաքի կենտրոն են բերում վիթխարի այծին, որը ծղոտից է պատրաստված:

Սկանդինավյան հին հավատալիքի համաձայն՝ այծն ուղեկցում է Սուրբծննդյան հերոս Յուլեբուկին, որը, ինչպես Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը, երեխաներին նվերներ է բաժանում:

Վերջին 50 տարիներին եվլեյան այծի արձանը մինչեւ Ամանոր չի ապրել, քանի որ տեղացիները եւս մեկ ավանդույթ են ստեղծել՝ Ծննդյան տոներից հետո խուլիգաններն այրում են արձանը:

Այս հոբելյանական տարում եվլեյան այծի վրա տեսախցիկ է տեղադրվել՝ հրկիզողներին վախեցնելու համար: