Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ կրոնական պատարագներն ու աղոթքներն ուղեղի վրա ազդում են եւ հաճույք են առաջացնում ճիշտ այնպես ինչպես, ինչպես երաժշտությունը, սեքսն ու սերը, ազարտային խաղերը կամ թմրանյութերը։ Այս մասին ասված է Social Neuroscience–ում հրապարակված հոդվածում։
Գիտնականները փորձ են անցկացրել ֆունդամենտալիստ մորմոնների շրջանում։ Նրանք 20 հոգուց բաղկացած խումբ են հավաքել եւ հետեւել, թե ինչ է տեղի ունենում նրանց ուղեղում աղոթքի կամ Աստվածաշունչ կարդալու ժամանակ։
Փորձի համար գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը տեղադրել են հատուկ սենյակում, որը մորմոններին նրանց հավատի մասին էր հիշեցում՝ պատերից կախելով կրոնական նկարներ, աստվածաշնչյան մեջբերումներ եւ ցուցադրելով աստվածաշնչյան բովանդակությամբ տեսանյութեր։
Փորձից առաջ գիտնականները հարցրել են, թե զգում են արդյոք նրանք այդ պահին Աստծու հետ կապը, որից հետո ստացել են նրանց ուղեղի լուսանկարները։ Այդ լուսանկարների վերլուծությունը թույլ է տվել գիտնականներին պարզել «աղոթքի կենտրոններն» ուղեղում, որոնք միանում են այն պահին, երբ մարդը մտածում է Աստծու կամ հավատի մասին։
Պարզվում է, որ այդ կենտրոնները համընկնում են այն գոտիներին, որոնք մարդու ուղեղում միանում են այն պահին, երբ նա հաճույք կամ գոհունակություն է զգում երաժշտություն լսելիս, սեքսով զբաղվելիս կամ թմրանյութեր ընդունելիս։ Կրոնական զգացմունքների գագաթնակետին առավել ակտիվ է լինում «հաճույքի կենտրոնը», որը գտնվում է ուղեղի հիմքում։




























