Լեյպցիգի Մաքս Պլանկի միության էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի ղեկավարությամբ Գիտնականների միջազգային խումբը Բրազիլիայի Լապա դու Շանտու քարանձավներում հայտնաբերել է առաջին ծիսական հուղարկավորությունների վկայություններ, փոխանցում է Antiquity–ն։
Մարդիկ Լապա դե Շանտուն առաջին անգամ սկսել են հուղարկավորության համար գործածել ավելի քան 10 հազար տարի առաջ։ Գիտնականները հայտնաբերել են այլանդակված աճյուններ՝ առանց ատամների ու բազմաթիվ վնասվածքներով, որոնք թաղվել էին 9․5 հազար տարի առաջ։ Արդեն այդ ժամանակաշրջանում հուղարկավորությունը կատարվում էր խիստ կանոններով։
Աճյունների մեջ գտել են նաեւ մի գանգ, որի մեջ մարդու մնացած ոսկորներն են դասավորված, ինչը վկայում է պալեոհնդկացիների մոտ հուղարկավորության բարդ ծիսակարգերի առկայության մասին։ Սակայն ավելի ուշ ժամանակաշրջանի աճյունները այլ կերպ են հուղարկավորված, ինչը վկայում է Հարավային Ամերիկայում բնակվող մարդկանց դինամիկ զարգացման մասին։ Գիտնականները հայտնաբերել են ընդամենը 26 գերեզման։
Մարդաբանների տվյալներով, Լապա դու Շանտու քարանձավում մարդիկ ապրել են առնվազն 12 հազար տարի առաջ։ 2007-ին պեղումների ընթացքում գիտնականները գտել էին աճյուններ ( գանգի մի մաս, ծնոտ, վեց վզի ոսկր ու երկու կտրած ձեռք)։ 2000-ականներին Լապա դու Շանտու քարանձավում գտել են Հարավային Ամերիկայում Homo sapiens-i հնագույն աճյուններ, նաեւ մի քանի ժայռապատկերներ ՝ հսկայական ֆալոսի պատկերով:





























