Մարդկանց դեմքերը տղամարդկանց ու կանանց կողմից տարբեր կերպ են ընկալվում։ Բրիտանացի գիտնականները հետեւել են 500 կամավորների, երբ նրանք ուսումնասիրում էին էկրանին ցուցադրվող անծանոթ մարդկանց դեմքեր, հայտնում է Informing–ը։
Տղամարդիկ ու կանայք 15 րոպե զննում էին մարդկանց դեմքերը,իսկ գիտնականները փորձում էին պարզել, թե դեմքի որ մասերն են հատկապես գրավում կամավորներին։
Արդյունքում պարզվել է, որ կանայք հիմնականում ուսումնասիրում են դեմքի ձախ կեսը ու ավելի սևեռուն են ձախ աչքին, քան աջին։
Բացի դրանից նրանք անծանոթ դեմքն ավելի երկար են զննում, քա տղամարդիկ։ Ընդ որում կանայք ավելի շատ մանրուքներ են նկատում տարբեր ազգությունների ներկայացուցիչների դեմքերին։
Այս հետազոտությունը բացահայտել է տարբերությունները տղամարդկանց ու կանանց ընկալումներում։




























