«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն հայտարարում է ուսանողական ռեֆերատների մրցույթ` «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» թեմայով:
Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի տնտեսագիտական, իրավաբանական եւ այլ համապատասխան մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները հրավիրվում են մասնակցելու այդ մրցույթին` իրենց ռեֆերատներում պատասխանելով հետեւյալ հարցերից որեւէ մեկին.
1. Որո՞նք են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խնդիրերը եւ ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել:
2. Ի՞նչ պետք է անեն շուկայի մասնակիցները Հայաստանի կապիտալի շուկան զարգացնելու նպատակով:
3. Ի՞նչ քաղաքականություն պետք է վարեն Հայաստանի կապիտալի շուկան կարգավորող մարմինները` շուկան զարգացնելու նպատակով:
4. Ինչպե՞ս կարելի է բարձրացնել բնակչության հետաքրքությունը Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ:
5. Ինչպիսի՞ նոր գործիքներ կարող են կիրառվել Հայաստանի կապիտալի շուկայում:
Մրցույթը կմեկնարկի 2010թ. նոյեմբերի 1-ին եւ կավարտվի 2010թ. դեկտեմբերի 30-ին: Մրցույթի պայմանները, ռեֆերատներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ աշխատանքների գնահատման կարգը ներկայացված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի պաշտոնական ինտերնետային կայքի Մրցույթ էջում (www.nasdaqomx.am/am/contest.htm):
Մրցույթի մրցանակները ներառում են դրամական պարգեւ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրված պատվոգրեր, ինչպես նաեւ հրավերք «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությանը, որտեղ լավագույն ռեֆերատների հեղինակները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ եւ կապեր հաստատել Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների հետ:




























