Արիզոնայի Sonoran Mushroom ընկերության ագարակատերերը ապուխտի համով արտասովոր սունկ են աճեցնում։ Սունկը օրգանական կախասունկ է, որը եթե տապակում ես բուսական յուղի մեջ և աղ հավելում, իր համով հիշեցնում է միս, ավելի ճիշտ ապուխտ, գրում է Kedem–ը։

Հայտնում են, որ սունկը 100 տոկոսով վեգանյան է, ու դրա մեջ չկա որեւէ ներկանյութ կամ բուրավետ նյութ։ Ագարակատերերը նշում են, որ նոր սունկը լավ է ընդունվել սպառողի կողմից ու վաճառվում է տեղական շուկաներում՝ 45 գրամի դիմաց 4․99 դոլարով։