ԱՄՆ-ում 2008-ից 2015 թթ․ ժամանակահատվածում սուրբծննդյան եղևնիները թանկացել են 39․2 տոկոսով՝ հասնելով մեկ ծառի դիմաց 50․82 դոլարի, հայտնում է MarketWatch–ը։

  2014-ի համեմատ սուրբծննդյան եղևնիների արժեքը ԱՄՆ-ում աճել է 22 տոկոսով։ Անցած տարի ԱՄՆ քաղաքացիները բնական տոնածառեր գնելու համար մոտ 1․32 մլրդ դոլար են ծախսել։

Նաեւ հայտնում են, որ այս տարի ԱՄՆ բնակիչների 78 տոկոսը մտադիր է Ամանորին տոնածառ զարդարել,  բայց նրանց 81 տոկոսը արհեստական տոնածառ է տեղադրելու։ Արհեստական տոնածառի գները տատանվում են մեկ հատի դիմաց 50-ից 100 դոլարի միջակայքում։