Դեկտեմբերի 11-ին չճանաչված Մերձդնեստրում սկսվել են նախագահական ընտրությունները։ Տեղի ժամանակով ժամը 17։00-ին բացվել են բոլոր 260 ընտրատեղամասերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախագահի պաշտոնին հավակնում են 6 թեկնածուներ, բայց սոցիոլոգների կարծիքով ֆավորիտներն են հանրապետության գործող ղեկավար Եւգենի Շեւչուկն ու Վադիմ Կրասնոսելսկին, որը ընտրություններին մասնակցելու համար վայր է դրել Գերագույն խորհրդի նախագահի լիազորությունները ։
Ընտրությունների մշտադիտարկման համար Մերձդնեստր են մեկնել դիտորդներ Ռուսաստանից, Մոլդովայից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Լեռնային Ղարաբաղից։ Մոլդովայի իշխանությունները, որոնք չճանաչված հանրապետությունում նախագահական ընտրությունները ապօրինի են համարում, խնդրել են օտար երկրների ներկայացուցիչներին զերծ մնալ քվեարկության օրը Մերձդնեստր այցելելուց։
Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 20։00-ին։ Առաջին արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի դեկտեմբերի 12-ին։





























