Բաքվում մի տղամարդ կտրել է իր ազգականի ականջը։

Report-ի փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել Բադամդար ավանի Նեֆտյանիկով փողոցի տներից մեկում ։

59-ամա Բայրամով Ֆամիլ Մուսա օղլուն իր տանը աներձագի հետ նստել է ճաշելու։ Տղամարդկանց միջեւ վիճաբանություն է սկսվել ու Ֆ․ Բայրամովը ծեծվել է։ Հետո աներձագը կտրել է նրա աջ ականջը։

Ֆ․ Բայրամովին տարել են 1-ին քաղաքային հիվանդանոց։ Բժիշկները կպրցրել են կտրված  ականջը։