Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում՝ ըստ ամերիկյան Forbes–ի։ Պուտինը չորրորդ տարին հաջորդաբար դառնում է այդ վարկանիշի առաջատար, հայտնում է BFM–ը։

Երկրորդ տեղում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն է, երրորդ տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, չորրորդում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, եւ ամփոփում է առաջատարների հնգյակը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման այս ցուցակում 48-րդ տեղում է հայտնվել։