Կուբայի իշխանությունները Չեխիայի կառավարությանն առաջարկել են Հավանայի պարտքերը մարել Տնտեսական փոխօգնության խորհրդի ժամանակաշրջանի ռոմով։ Խոսքը 276 մլն դոլարի չափով մատակարարումների մասին է։

Չեխիայի Ֆիննախի պաշտոնական  ներկայացուցիչ Միխիլ Ժուրովեցը հայտնել է, որ Կուբան առաջարկել է Պրահային ռոմով վերադարձնել Տնտեսական փոխօգնության խորհրդի ժամանակաշրջանում կուտակած 276 մլն դոլար պարտքը, փոխանցում է Associated Press–ը։

Ժուրովցի խոսքով՝ Չեխիայի իշխանությունները կարող են հավանություն տալ գործարքին միայն այն դեպքում, եթե պարտքի մի  մասը գոնե կանխիկով վճարվի։ Պրահան համաձայն է նաեւ, որ պարտքի մի մասը մարվի կուբայական դեղորայքով։