ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասներ է պատմել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից։ Կողմերը մասնավորապես քննարկել են խաղաղության պայմանագիր կնքելու եւ տնտեսական համագործակցության հարցերը։ «Մենք երեկ Նագատոյում բանակցություններ ենք վարել վարչապետի հետ, որոնց ընթացքում քննարկել ենք ռուս–ճապոնական հարաբերություններն ամբողջովին, այդ թվում՝ քաղաքական բնույթի հարցերն ու խաղաղության պայմանագրի կնքումը»,– ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պուտինը նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը կօգնի հիմք ստեղծել, որն անհրաժեշտ է իրական գործընկերական հարաբերությունների համար։
Սինձո Աբեն նշել է, որ Մոսկվան եւ Տոկիոն կարողացել են կոնկրետացնել համատեղ աշխատանքի պլանը, որն առաջարկել էր Ճապոնիան 7 ամիս առաջ։ Պլանն ունի 8 կետ եւ նախատեսում է զարգացնել փոխհարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկա, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտում։





























