ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուրբ ծննդյան տոներն ընտանիքի հետ կանցկացնի Հավայան կղզիներում։ The Huffington Post–ի փոխանցմամբ՝ Օբամայի ընտանիքւ Սուրբ ծնունդը կանցկացնի Օահու կղզում, որտեղ Օբաման ապրել է մանկության մեծ մասը։
Պարբերականը նշում է, որ Օբամաների ընտանիքը արձակուրդը կանցկացնի Կայլուա փոքրիկ քաղաքում եւ կվայելի ռեստորանները, լողափերն ու գոլֆը։





























