Ռուսաստանն ու Ճապոնիան պետք է երկարաժամկետ լուծում գտնեն Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության տարածքային խնդրի համար, Տոկիոյում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Lenta–ն։

«Մեր կարծիքով պետք է վերջ դնել այս պատմական պինգ–պոնգին, պետք է վերջին հաշվով հասկանալ, որ Ռուսաստանի եւ Ճապոնիայի հիմնարար շահերը պահանջում են, որ խնդիրը վերջնականապես եւ երկարաժամկետ կարգավորում ստանա»,– ասել է Պուտինը։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ միատմություն կլիներ սպասել, որ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագրի հարցը մի ժամում կլուծվի, սակայն անհրաժեշտ է 2 կողմերի շահերից բխող լուծում գտնել։