Հայաստանի փոխվարչապետ, Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` հոկտեմբերի 29-ին  տեղի է ունեցել խորհրդակցություն` հանձնաժողովի հայկական կողմի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են դեկտեմբերին Երեւանում նախատեսվելիք հանձնաժողովի նիստի օրակարգին եւ նիստի արձանագրության նախագծին վերաբերող հարցեր: ԱԳՆ տեղեկանքի համաձայն` եգիպտական կողմին են ներկայացվել վեց փաստաթղթերի նախագծեր, որոնք նախատեսվում է ստորագրել նիստի շրջանակում: Արձանագրվել է, որ հատկապես գործակցության մեծ հնարավորություններ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտամշակութային ոլորտներում:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Ա. Գեւորգյանը շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել`  նիստի օրակարգում ներառելու համար: Նա հույս հայտնեց, որ առաջիկա նիստի ընթացքում կարձանագրվեն փոխադարձ հետաքրքրությունները, համագործակցության ոլոտները, որին արդեն կհաջորդի  կոնկերտ քայլերի իրականացումը: Ա. Գեւորգյանը կարեւորել է նաեւ հայաստանցի գործարարների եւ արտադրողների մասնակցությունը 2011թ. Կահիրեի միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, ինչը նոր շուկաներ բացահայտելու իրական հնարավորություններ կարող է ստեղծել: