Եվրահանձնաժողովը  Facebook–ին իր առարկություններն է հայտնել WhatsApp–ի առքուվաճառքի գործարքի քննության ժամանակ սխալ հնարավոր տեղեկություն տրամադրելու կապակցությամբ, ասված է Եվրահանձնաժողովի  հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ինչ վերաբերում է առարկությունների մասին հայտարարություններին, ապա Facebook–ը ժամանակ ունի մինչեւ 217-ի հունվարի 31-ը պատասխանել մեր նախնական մտահոգություններին, եւ եթե այդ մտահոգությունները հաստատվեն, ապա հնարավոր է տուգանք սահմանվի»,– լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Եվրահանձնաժաողովը մտահոգված է, որ Facebook–ը սխալ կամ մոլորության մեջ գցող տեղեկություն է տրամադրել 2014 թվականին Եվրահանձնաժողովի կողմից WhatsApp–ի առքուվաճառքի գործարքի քննության ժամանակ։

Facebook–ը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ փակում է WhatsApp–ը 19 մլրդ դոլարով գնելու գործարքը։