ԵՄ կից ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ կանոնակարգերի փոփոխությունը, հայտնել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն։
Կանոնակարգերի փոփոխության վերջնական խմբագրությունը դեկտեմբերի 13-ին համաձայնեցրել են ԵՄ խորհրդի, Եվրախորհրդարանի ու Եվրահանձաժողովի ներկայացուցիչները։ «Մենք ողջունում ենք, որ ԵՄ կառույցներում անարգել իրականացվում են գործընթացներ, որոնք անհրաժեշտ են Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար։ Անվիզա ռեժիմ ներդնելու ճանապարհին հերթական քայլն է արվել»,- գրել է Ջանելիձեն, հայտնում է «Վրաստան Սպուտնիկը»։
Ըստ սահմանված գործընթացների՝ փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության ու ներքին գերծերի հարցերով կոմիտեում։
Օրենսդրական փոփոխությունները կհրապարակվեն ԵՄ պաշտոնական ամսագրում այն բանից հետո, երբ այն կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, նաեւ ԵՄ խորհրդի նախագահող երկրի (Նիդեռլանդներ) համապատասխան ներկայացուցիչը։





























