Նյու Յորքում դաշնային դատավորը խուզարկության օրդեր է տվել, որը թույլ է տալիս ՀԴԲ-ին ուսումնասիրել նոութբուքը՝ պետաքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կողմից պաշտոնեական նամակագրության համար իր անձնական փոստն օգտագործելու մասին գործի կապակցությամբ, հայտնում է ABC–ն։
Ըստ աղբյուրի՝ նախկին կոնգրեսական էնթոնի Վեյների ու նրա կնոջ՝ Քլինթոնի խորհրդական Խումա Բեդինի նոութբուքն արդեն հետազոտվել է։
ՀԴԲ-ն ուսումնասիրել է նոութբուքը նախընտրական պայքարի վերջին օրերին, որից հետո բյուրոյի տնօրենը հայտնել էր, որ քննությունը փակված է ու այդ գործով մեղադրանք առաջադրելու համար հիմքեր չկան։ Այդուհանդերձ, այն հնարավորությունը, որ նոութբուքում հայտնաբերված փաստաթղթերն առնչություն են ուենցել Քլինթոնի գործով հետաքննությանը, պատճառ են դարձել, որ ՀԴԲ տնօրենը որոշի վերսկսել գործը, ինչի մասին նա հոկտեմբերի 28-ին տեղեկացրել է Կոնգրեսին։
Այդ գործով զբաղվող Ռենդոլ Շոունբերգը նշել է, որ եթե ՀԴԲ-ն ստացել է խուզարկության օրդեր, դա նշանակում է, որ «դատավորը վճռել է, որ եղել է հանցագործություն, ու ապացույցները կարող են լինել նոութբուքում»։





























