Կանբերայում «Ավստրալական քրիստոնեական լոբբի» կազմակերպության շենքի մոտ գազի բալոններով միկրոավտոբուս է այրվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պատահարի արդյունքում շենքի ապակիները կոտրվել են: Տուժել է միայն ավտոբուսի վարորդը, որին հիվանդանոց են տեղափոխել:
Ավստրալիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, բայց առայժմ որեւէ վարկած առաջ չի քաշել:
«Ավստրալական քրիստոնեական լոբբիի» ներկայացուցիչ Լայլ Շելթոնն ABC-ին հայտարարել է, որ միջադեպը «նպատակաուղղված հարձակում» է գնահատում: Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում կազմակերպությունը մի շարք սպառնալիքներ է ստացել:
«Ավստրալական քրիստոնեական լոբբին» կազմակերպություն է, որը հայտնի է նույնասեռական ամուսնությունների, աբորտի եւ էֆթանազիայի հարցերի շուրջ բացասական վերաբերմունքով: Այն սատարում է դպրոցներում կրոնական դաստիարակությունը եւ համացանցում գրաքննությունը:





























