Թուրքիայից Ռուսաստան որոշ բանջարեղենի ներմուծման արգելքը հանելը դեռեւս հետաձգվում է, ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Մեր շուկան բացելու մասին որոշումը ձգձգվում է այն պատճառով, որ մենք դեռեւս չենք գտել Թուրքիայի կոնկրետ ձեռնարկություններից բանջարեղենի մատակարարման ֆիքսման մեխանիզմը»,– ասել է նա։

Դանկվերտի խոսքով՝ Ռոսսելխոզնադզորն ուզում է մինչեւ վերջ հասկանալ, թե ինչպես են ֆիքսվելու կոնկրետ ձեռնարկություններից մատակարարումների ծավալները, քանի որ ներկայումս նման մեխանիզմ չկա։