ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում եւ «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
ժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ եւ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ փակ:
Նույն ժամի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արմավիրի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշտարակի, Եղվարդի, Ապարանի, Աբովյանի, Սեւանի, Եղեգնաձորի, Վայքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:





























