Ֆրանսիայի Ալբերվիլ քաղաքի բնակչուհին, որը մեկ տարի առաջ է մահացել 92 տարեկանում, իր 100 հազար եվրո արժողության բնակարանը ու եւս 200 հազար եվրո է կտակել քաղաքապետարանին, բայց մի պայմանով, որ այդ միջոցները պետք է ծախսվեն «կատուների խնամքի» համար, հայտնում է RFI –ն։

Կտակի մասին հայտարարվել է մունիցիպալ խորհրդի նիստի ժամանակ։ Հայտնում են, որ հանգուցյալը կամավորական է աշխատել կենդանիների պաշտպանության հարցերով փոքր ասոցացիայում։

Ալբերվիլի քաղաքապետ Մարտին Բերտեն ասել է, որ քաղաքային իշխանությունները կատուներին կտակված 300 հազար եվրոյի ճակատագիրը կլուծեն առաջիկա կես տարվա ընթացքում։ Նրա խոսքով, հնարավոր է, որ այդ գումարներով կատուների համար հատուկ խնամքի կենտրոններ կառուցվեն։