Ջավախքի հայաբնակ Գանձա գյուղում գազի արտահոսքի հետեւանքով պայթած տան բնակիչները տնից հասցրել են դուրս գալ պայթյունից րոպեներ առաջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ պայթյունից տուժած Հարությունյանների հարեւանից: Նրա խոսքով, տանը հրդեհը սկսվել է, երբ նրանք գազի վառարանն են վառել. «Վառարանի շուրջը սկսել է վառվել, որը տեսնելուց հետո վազել են դուրս ու տունը պայթել է»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Գանձայում գազի արտահոսքի հետեւանքով տուն է պայթել:

Այս պահին Գանձայում գազի մատակարարումն անջատված է, կատարվում է  քննություն պայթյունի պատճառները պարզելու համար: