Եթե չսովորես երամի մաս դառնալ, վաղ թե ուշ քեզ կուտեն։ Ռ. Քիփլինգ, «Ջունգլիների գիրքը»։

Ջոզեֆ Ռեդյարդ Քիփլինգը  ծնվել է 1865 թվականի դեկտեմբերի 30-ին Բոմբեյում։ Նրա հայրը Հնդկաստանի արվեստի պատմության խոշոր մասնագետ էր, տնօրենի թանգարան։ Մայրը հայտնի լոնդոնյան ընտանիքից էր։ Երկու պապն էլ հոգեւորականներ էին։

Նրա լավագույն ստեղծագործություններից  են համարվում «Ջունգլիների գիրքը», «Քիմը» եւ բազմաթիվ բանաստեղծություններ։ Քիփլինգն առաջին անգլիացի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիրն էր, որն այդ պատվին էր արժանացել 1907 թվականին։

Մեծ Անգլիացի գրողի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում ենք նրա կյանքից հետաքրքիր փաստեր։

Քիփլինգին անվանել էին Ռեդյարդ լճի պատվին, որի մոտ նրա ծնողները պսակադրվել էին։ Իսկ եթե նրանք դուստր ունենային, ապա պլանավորում էին փոքրիկին կոչել Մարգարետ Մաքդոնալդ Քիփլինգ։

«Իր գլխի տեր կատուն» ընդգրկված էր Քիփլինգի հայտնի «Հեքիաթներ հենց այնպես»  հավաքածուում։ Հեղինակն այդ հեքիաթները հորինել էր իր երեխաների եւ զարմուհու համար։ Իսկ հեքիաթի հերոս կակտուն իրական կերպար էր, սիամական կատու, որը նվիրել էին Քիփլինգի կնոջը՝ Կարոլինային հարսանեկան ճանապարհորդության ընթացքում։ Այդ կատուն սիրում էր գիշերները գնալ տնից եւ թափառել խոնավ վայրենի անտառով եւ առավոտյան վերադառնալ այնպես, ասես ոչինչ չէր եղել։

Գրականության ոլորտում 1907–ին Նոբելյան մրցանակ ստացած առաջին անգլիացին հենց Քիփլինգն էր։ Գրողն այդ մրցանակին էր արժանացել դիտողականության, վառ երեւակայության, մտքերի հասունության եւ պատմողի ակնառու տաղանդի համար։ Թեպետ գրողը մեկնեց Ստոկհոլմ, այդուհանդերձ ավանդական ճառով հանդես չեկավ։  Ի դեպ, Ռեդյարդ Քիփլինգը դարձավ ամենաերիտասարդ Նոբելյան դափնեկիրը։ Նրա ռեկորդը մինչեւ հիմա չի գերազանցվել։ Պարգեւատրման պահին նա 42 տարեկան էր։

Ռեդյարդ Քիփլինգը կարողանում էր գրել միայն սեւ թանաքով։ Այդ կապակցությամբ մի քանի կարծիք կա։ Ինչ–որ մեկը կարծում է որ միայն սեւ հրաբխային ապակուց պատրաստված թանաքը կարող էր ոգեշնչել Քիփլինգին։ Ոմանք ենթադրում էին, որ վատ տեսողության պատճառով գրողը, սեւ թանաքից բացի, չէր տեսնում թղթի վրա։

Քիփլինգի որդին՝ Ջոնը, զոհվել էր Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում։ Թեպետ նա առհասարակ պատերազմ չպիտի գնար առողջական վիճակի պատճառով. երիտասարդը կարճատես էր։ Քիփլինգը միշտ մեղմ էր իր երեխաների հետ, փորձում էր կատարել նրանց բոլոր ցանկությունները, բայց սկզբունքային հարցերում չէր զիջում։  Նրա կինը մի անգամ նրանց ընդհանուր կարծիքն էր հայտնել. «Ինչու՞ պիտի մեր ընկերների կամ հարեւանների որդին զոհվի այն  բանի  համար, որ մեր որդին ողջ մնա»։ Ռեդյարդը  գործի դրեց բոլոր կապերը, որպեսզի որդուն ընդունեն Իռլանդական Գվարդիա։ Արդյունքում տղան անհետ կորավ։  Որդու մահվանից հետո Քիփլինգը այնքան մեկուսացած էր ապրում, որ մի անգամ ամսագրերից մեկը գրել էր նրա մահվան մասին։ «Հենց նոր իմացա, որ ես մահացել եմ։ Խնդրում եմ չմոռանաք ինձ հեռացնել ձեր բաժանորդների ցուցակից»,– գրել էր Քիփլինգը։

«Ջունգլիների գիրքը» օրիգինալ ստեղծագործության մեջ Բագիրան արական սեռի կերպար էր։ Ռուս թարգմանիչները Բագիրայի սեռը փոխել էին, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ «հովազ» բառը ռուսերենում իգական սեռի է։  Նման ձեւափոխում տեղի ունեցավ նաեւ Քիփլինի կատվի հետ։

Բրիտանական «Մասոնական պատկերազարդումներ» ամսագրի տվյալների համաձայն՝ Քիփլինգը մասոն էր 1885–ին, երբ 6 ամիս էր պակասում, որպեսզի նա դառնա 21 տարեկան, որը սովորաբար նվազագույն տարիքային շեմն է անդամակցության համար։