Ստամբուլի Reina գիշերային ակումբի սեփականատերը, որտեղ ահաբեկչությունից տասնյակ մարդիկ էին զոհվել, Hurriet թերթին հայտնել է, որ ամերիկյան հետախուզությունը նախազգուշացրել էր պատրաստվող ահաբեկչության մասին:

Մեհմեդ Քոչարսլանը հայտնել է, որ այդ տեղեկությունը ստանալուց հետո 7-10 օրվա ընթացքում  անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել: «Եվ ի՞նչ հետո: Պատահեց այն, ինչ որ պատահեց»,- ասել է նա:

Նշենք, որ Ստամբուլի Reina գիշերային ակումբում հրաձգությունից զոհվել է 39 մարդ: