ԱՄՆ-ը հայտարարել է երրորդ անձանց միջոցով WikiLeaks-ին փաստաթղթեր փոխանցելուն Ռուսաստանի մասնակցության «անհերքելի ապացույցների» մասին, հայտնում է «Ռեյթերը»՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

Ծրագրված էր, որ ապացույցներ պարունակող զեկույցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պետք է ներկայացվեր անցած երեքշաբթի, սակայն, պաշտոնյաների տեղեկություններով, որոնց անունները չեն հրապարակվում, զեկույցի վրա դեռ աշխատում են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչները նախկինում հայտարարել են, որ երկրի ընտրական համակարգերի վրա քիբերհարձակումները ռուս հաքերներն են կատարել: Ավելի ուշ ԿՀՎ-ն Ռուսաստանին մեղադրել է Դոնալդ Թրամփին օգնելու համար Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ: Ռուսաստանի իշխանությունները համանման մեղադրանքները ժխտում են: