Նիթինգեմի համալսարանի գիտնականները վերքերի բուժման սինթետիկ սարդոստայն են մշակել: Այս մասին գրում է «Science Daily»-ն:

Բնական սարդոստայնի բուժիչ հատկությունների մասին հայտնի է հնագույն ժամանակներից: Հիմա գիտնականները որոշել են վերստեղծել եւ ուժեղացնել այդ հատկությունները: Նոր սինթեզի պարագայում մոլեկուլները նյութի մեջ ներթափանցում են մինչեւ թելերի կազմավորումը, ինչը նշանակում է, որ կարելի է ավելի լավ կառավարել սարդոստայնի բաղադրությունը՝ կախված դրա նշանակությունից:

Այդ կերպ հաջողությամբ նյութի մեջ լեւոֆլոկսացին հակաբիոտիկ են ներարկել: Դրանից հետո դրա մոլեկուլներն առանձնանում են սարդոստայնից, բայց այն դեռ 5 օր պահպանում է հակաբակտերիալ հատկությունները: Նոր նյութը կենսաբանական է, այդ պատճառով այն չպետք է խնդիրներ առաջացնի օրգանիզմում: Դա նշանակում է, որ այն կարելի է օգտագործել դժվար բուժվող վերքերի պարագայում, օրինակ՝ դիաբետիկ խոցերի: