Մոսկվայում Mercedes-Benz Gelandewagen–ի փողոցային արշավի մասնակից Մառա Բաղդասարյանն անցել է ուղղիչ աշխատանքներ կատարելուն։ Աղջկա փաստաբանը ՌԵՆ հեռուստաալիքին հայտնել է, որ նա գրասենյակում փաստաթղթային աշխատանք է կատարելու։ Իրավաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի համար գործունեության նման ոլորտի ընտրությունը պայմանավորված է նրա առողջական վիճակով։  Աղջկա ոտքի մեջ պողպատե ձող կա, ինչի պատճառով նա չի կարող երկար ժամանակ դրսում ցրտին աշխատել։ Փաստաբանը հավելել է, որ սթրիթռայթերշայի վատ ինքնազգացողության պատճառը ավտովթարն է եղել, որից հետո նրա ոչ բոլոր օրգաններն են նորմալ գործում։

Հունվարին ոստիկանությունը հայտնաբերել էր, որ Բաղդասարյանը 55 չմուծած տուգանք ունի։

2016-ին հաղորդվում էր, որ աղջիկը պարտավորվել է հանրօգուտ հարկադիր աշխատանք կատարել։ Դատարանի որոշմամբ՝ նա պետք է Մոսկվայի Սոկոլ շրջանում բակապան աշխատեր։