Թուրքիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը վերանվանվել է սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի անունով։

Թուրքական Yeni Safak պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկությամբ Անկարայի Քարյաղդը փողոցը վերանվանվել է Անդրեյ Կառլովի անունով։

Անկարայում ՌԴ դեսպանատունը գտնվում է հենց Քարյաղդը փողոցում։