Ադրբեջանում վանդալները շիրմաքարեր են գողանում:

haqqin.az-ը հայտնում է, որ օրերս հաղորդվել է, որ Յասամալի գերեզմանատանը գերեզման է կողոպտվել: Վանդալները գողացել են տապանաքարը: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:

Հանցագործները գերեզմաններից գողանում են մարմարե ծաղկամանները, ծաղիկները, ցանկապատերը: Գերեզմանատան աշխատակիցներից մեկի խոսքով՝ գողությունները կատարվում են հիմնականում գիշերային ժամերին: Նա հաստատել է, որ գերեզմաններից գողությունները սովորական են դարձել: